Ըստ «Ուիքիլիքս»-ի հրապարակած փաստաթղթերի, Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին ԱՄՆ Կոնգրեսում բանավեճի անցկացումը միջազգային հետեւանքներ կունենա
17-06-2011 16:04:27 | ԱՄՆ | Ի՞նչ է գրում մամուլը
«Ուիքիլիքս»-ի հրապարակած նոր փաստաթղթերի համաձայն, Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին ԱՄՆ Կոնգրեսում բանավեճի անցկացումը միջազգային հետեւանքներ կունենա:
Նշվում է, որ 2010թ.-ի հունվարի 26-ին Թուրքիայից ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարություն ուղղված գաղտնի հաղորդագրությունում ասված է. «ԱՄՆ-ի կողմից 1915թ.-ի իրադարձությունները «ցեղասպանություն» որակելու յուրաքանչյուր փորձ քաղաքական փոթորիկ կառաջացնի Թուրքիայում, իսկ ազդեցությունը կործանարար կլինի»:2009թ.-ի հոկտեմբերի 13-ի մեկ այլ գաղտնի հաղորդագրությունում նշվում է, որ Թուրքիան դիմել է Իսրայելին` օգնել կասեցնել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության բանաձեւի ճանաչումը:
Ըստ «Ասպարեզի», «Ուիքիլիքսի» այլ հրապարակումներ փաստում են, որ թուրքական ռազմական եւ հետախուզական կառույցների համագործակցությունը ամերիկյան ռազմական կառույցների հետ ժամանակավորապես դանդաղել է` ի պատասխան Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանության հարցի քննարկման: