Թուրքիայում նախատեսվում է ստեղծել Օմբուդսմանի հաստատություն<br />


 

Թուրքիայում նախատեսվում է ստեղծել Օմբուդսմանի հաստատություն

  • 13-05-2010 17:14:00   | Հայաստան  |  Իրավունք
 ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը եւ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեվլութ Չավուշօղլուի մայիսի 13-ի հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերները: Նշելով Պաշտպանի դերը ԵԽ-ում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման գործում, ԵԽԽՎ նախագահը կարեւորել է ԵԽ Խոշտանգումների Կանխարգելման Կոմիտեի զեկույցի առաջարկների կատարման, ընտրական օրենսգրքի կատարելագործման, ինչպես նաեւ արդարադատության համակարգի բարեփոխման գործընթացները: Ըստ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի մամլո հաղորդագրության, հանդիպման ընթացքում Ա.Հարությունյանը ներկայացրել է իր 2009թ.-ի տարեկան եւ Արդար դատաքննության վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցները: Խոսելով մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերների մասին, Պաշտպանը նշել է հանդուրժողականության մթնոլորտի զարգացման եւ երկխոսության մշակույթի ձեւավորման կարեւորությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ տարածաշրջանում: ԵԽԽՎ նախագահը հայտնել է, որ Թուրքիայում մոտակա ամիսների ընթացքում նախատեսվում են սահմանադրական փոփոխություններ, որոնց արդյունքում այդ երկրում կստեղծվի Օմբուդսմանի հաստատություն: Ա.Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել օժանդակության եւ հետագա համագործակցության ձեւավորման գործընթացում:
Նոյյան տապան  -   Իրավունք