-Նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթն արդեն իսկ կապիտուլյացիոն փաստաթուղթ է, և այն, ինչ տեղի է ունենում այսօր, դրա կետերի իրագործումն է: Այստեղ մանիպուլյացիա կա:
-Այսօր քաղաքական դաշտում մեծամասնությունը զբաղված են քաղաքական անբարոյականությամբ: Ոչ ոք հանրությանը չի ասում, որ եթե նոյեմբերի 9-ին ստորագրվել է նման կապիտուլյացիոն փաստաթուղթ, այն պետք է իրագործվի:
-Երբ քո երկրում որոշում են կայացնում, թե քո ճանապարհը ով պետք է վերահսկի, և բնական հարց չի առաջանում, իսկ ինչո՞ւ ուրիշ որևէ մեկը պետք է վերահսկի իմ ճանապարհները, դու կորցնում ես ինքնավարության փշրանքները:
-Եթե «միջանցք» ստեղծվելու է և կառավարվելու ռուսական ուժերի կողմից, դա հաջորդ քայլն է, որ մեզ մտցնեն Ռուսաստանի հետ դաշնություն:
-Ընդդիմությունը այլ տեղ պետք է լիներ, ոչ թե Ազգային ժողովում: Նրանք, ովքեր տապալել են Հայաստանի Հանրապետությունը, իրար մեջ որոշում են, ով է ավելի մեղավոր:
-Մենք դարձել ենք գործիք. սրանից ավելի վատ բան չի կարող լինել:
Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։