-2020 թվականի աղետալի պատերազմի հետևանքները, պատճառները, մեղավորներին բացահայտելու համար անհրաժեշտ է լինելու ձևավորել հարթակ, որը կլինի անկողմնակալ և չեզոք:
-Տպավորությունն այն է, որ գործող և նախկին իշխանությունների միջև ընթացող պայքարի նպատակն այնպիսի միջավայրի ձևավորումն է, որտեղ հնարավորություն է լինելու միայն միմյանց մեղադրել:
-44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն, ըստ իս, ձևավորվելու է: Սակայն ես զգում եմ, որ նախորդ իշխանությունների կողմից փորձ է արվում մեզ մեկուսացնել այդ գործընթացից:
-Կանչելու ենք Նիկոլ Փաշինյանին ու հարցնենք՝ սերմնացու գողացող մկների նման բանակը թալանած գեներալներն ինչո՞ւ պատասխանտվության չենթարկվեցին:
-Ուզում են ասել՝ սահմաններում խնդիր չկա՞. պարտադրիր պետք է հրապարակե՞նք: Մարդկանց թվում է, բացի իրենցից ոչ ոք ոչինչ չգիտի:
-Էդ ի՞նչ պետք է անի Ռոբերտ Քոչարյանը Արցախի հակամարտության գործում, որ չի անում Նիկոլ Փաշինյանը: Դուք լսե՞լ եք, որ Քոչարյանը հայտարարի, որ ինքը դեմ է Պուտինի մասնակցությամբ փաստաթղթերի ստորագրմանը:
Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։