Պատերազմից մեկ տարի անց ԱՊՐԵԼՈՒ և ԱՊՐԵՑՆԵԼՈՒ 1080 ժամերը Հայրենիքի մայր ռազմական ուսումնական հաստատությունում են


Պատերազմից մեկ տարի անց ԱՊՐԵԼՈՒ և ԱՊՐԵՑՆԵԼՈՒ 1080 ժամերը Հայրենիքի մայր ռազմական ուսումնական հաստատությունում են

  • 13-11-2021 10:53:42   | Հայաստան  |  Հասարակություն

 
Նոյեմբերի 7֊9 ՀՀՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի ունեցավ 44֊օրյա պատերազմի մասնակից, լուսանկարիչ և ռեժիսոր Միքայել Նազարենկոյի հեղինակած 《1080 ԺԱՄ》խորագիրը կրող նախագծի թվով երկրորդ, այս անգամ, փակ ցուցադրությունը։ 
 
Ֆոտոպատմության և կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը նախատեսված էր կուրսանտների, սպաների և դպրոցականների համար։ 
Նախագծի ընթացքում հյուրընկալվեցին նաև ռազմական, կրթության և մշակութային ոլորտների բազում ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ։ 
 
ԱՊՐԵԼ ու ԱՐԱՐԵԼ, ԼԻՆԵԼ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈՒ ՀԶՈՐ հանուն մեր անմահացած քաջ հայորդիների ու հանուն վաղվա օրվա հաղթանակի։ Ահա նախագծի ուղերձն ու նպատակը...
1080֊ը դեռ ասելիք ունի... 
 
Դավիթ Գրիգորյան
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play