Ամերիկյան Ընկերությունը Մշակել Է Պլաստիկ Թափոնները Նավթամթերքի Վերածելու Տեխնոլոգիա


Ամերիկյան Ընկերությունը Մշակել Է Պլաստիկ Թափոնները Նավթամթերքի Վերածելու Տեխնոլոգիա

  • 16-11-2021 13:00:43   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
ita.am. Ամերիկյան Honeywell International ընկերությունը հայտնել է պլաստիկ թափոնների խորը մշակման տեխնոլոգիա ստեղծելու ծրագրերի մասին։ Ըստ ընկերության ներկայացուցիչների, կոմերցիոն առումով այն կլինի բավականին կենսունակ՝ ցածրորակ պլաստիկ թափոնները հալեցնելու և դրանք կրկին նավթամթերքի վերածելու տեսանկյունից։ Ստացված նյութը հաջողությամբ կարող է հումք հանդիսանալ նավթամշակման գործարանների համար։
 
Իսպանական Sacyr SA ընկերության հետ համագործակցության շրջանակներում նախատեսվում է կառուցել այս տեխնոլոգիայի վրա հիմնված առաջին գործարանը։ Ակնկալվում է, որ այդտեղ տարեկան շուրջ 30,000 տոննա խառը պլաստիկ աղբը կվերածի նավթավերամշակման գործարանի հումքի: Նախաձեռնության վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։
 
Ըստ Bloomberg-ի տվյալների՝ ներկայումս աշխարհում ընդհանուր պլաստիկ թափոնների ընդամենը 2%-ից պակասն է վերամշակվում, կեսից ավելին այրում են կամ տեղափոխում աղբավայրեր, իսկ առնվազն 30%-ը պարզապես նետվում է օվկիանոս։ Ըստ Honeywell International-ի, իրենց տեխնոլոգիան հնարավորություն կտա գոյություն ունեցող թափոնների առնվազն 90%-ը վերածել վառելիքի։
 
Ներկայիս էներգետիկ ճգնաժամի համատեքստում այս նախաձեռնությունն ավելի քան խոստումնալից է թվում և ավելի գայթակղիչ խոշոր բիզնեսի համար։ Միևնույն ժամանակ հնարավոր լինի մեր մոլորակը մի փոքր ավելի մաքուր դարձնել։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play