Սյունիքում 6 զինծառայող է գերեվարվել


Սյունիքում 6 զինծառայող է գերեվարվել

  • 16-11-2021 14:55:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Հրապարակ օրաթերթ». Այս պահին Սյունիքում լարված իրավիճակ է, մեր տեղեկություններով ադրբեջանցիները 6 հայ զինվորական են գերեվարել։ Տեղեկությունը ՊՆ-ի մեր աղբյուրները հաստատեցին, սակայն պաշտոնական հաստատում ստանալ չհաջողվեց
 
6 զինծառայողի գերեվարման մասին են հայտնում նաև ադրբեջանական տելեգրամյան ալիքները, Սյունիքից հաղորդում են, որ իրավիճակը շարունակում է թեժ մնալ։Նշենք, որ Ծիծեռնաքարում այս պահին մարտեր են ընթանում։ 
 
Քիչ առաջ նաև տեղեկացանք, որ լարված իրավիճակ է Սոթքի ուղղությամբ, հայկական զինված ուժերը բերվել են մարտական պատրաստության առաջին համարի։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play