Բաքուն պնդում է, թե հայ զինվորներ են զինաթափվել և գերեվարվել. hայկական կողմն առայժմ այս հաղորդմանը չի արձագանքել

Բաքուն պնդում է, թե հայ զինվորներ են զինաթափվել և գերեվարվել. hայկական կողմն առայժմ այս հաղորդմանը չի արձագանքել

  • 16-11-2021 15:01:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է հայ զինվորների գերեվարման մասին։
 
Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ հայկական Զինված ուժերն այսօր Քելբաջարի և Լաչինի շրջաններում «լայնածաված ռազմական սադրանք են իրականացրել», որն «ավարտվել է հայ զինվորների զինաթափմամբ և գերեվարմամբ»։ Թե քանի հոգի է գերեվարվել, Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները չեն հստակեցնում։
 
Հակառակորդը հայտնում է նաև Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողի վիրավորվելու մասին։
 
Հայկական կողմն առայժմ այս հաղորդմանը չի արձագանքել, ավելի վաղ տեղեկացրել է 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։
 
ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։
 
Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
 
Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը