Կրեմլը գնահատել է Ռուսաստանի Հայաստանի ու Ադրբեջանի միջև գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը


Կրեմլը գնահատել է Ռուսաստանի Հայաստանի ու Ադրբեջանի միջև գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը

  • 17-11-2021 15:00:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի եռակողմ գագաթնաժողովի անցկացումն ինչ-որ փուլում կլինի անհրաժեշտություն, բայց դրա համար պետք է լինի բոլոր երեք կողմերի համաձայնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպմանը:
 
«Միանշանակ, ինչ-որ փուլում այդպիսի շփումները կլինեն անհրաժեշտ, և որպեսզի դրանք լինեն հնարավոր, անհրաժեշտ է բոլոր երեք կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը»,-նշել է նա:
 
Նոյեմբերի 16-ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ հանցավոր կերպով ոտնահարել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հարձակում գործելով արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ծավալված ռազմական գործողությունների հետևանքով երկու կողմից կան կորուստներ:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play