Արշակ Հակոբյանը հայտարարագրում թաքցրել է մոտ 7 մլն դրամ կադաստրային արժեքով տունը, նաև մեքենաները․ քրգործ է հարուցվել


Արշակ Հակոբյանը հայտարարագրում թաքցրել է մոտ 7 մլն դրամ կադաստրային արժեքով տունը, նաև մեքենաները․ քրգործ է հարուցվել

  • 19-11-2021 18:34:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հարուցվել է քրեական գործ առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները թաքցնելու դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
 
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները թաքցնելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ:
 
Ըստ քրեական գործի նյութերի՝ Արշակ Հակոբյանը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, 2017 թվականին ներկայացրած՝ պաշտոնը ստանձնելու և նույն թվականի տարեկան հայտարարագրերում, ինչպես նաև 2018 թվականին ներկայացրած՝ պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում առերևույթ թաքցրել է հայտարարագրման ենթակա՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 7 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով տունը:
 
Բացի այդ, ՀՀ ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձը 2017 թվականի տարեկան հայտարարագրում առերևույթ թաքցրել և չի հայտարարագրել նույն տարեթվին նվիրատվության պայմանագրով ձեռք բերված և նվիրատվության պայմանագրով օտարված՝ համապատասխանաբար «Mersedes-Benz GLS 500 4matik» մակնիշի և«Samand Soren 1.8» մակնիշի երկու ավտոմեքենաները։
 
Պարզվել է նաև, որ հիշյալ պաշտոնատար անձի կինը ևս իր ներկայացրած հայտարարագրում առերևույթ թաքցրել է տարածքի վարձակալությունից ստացված առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 10 մլն ՀՀ դրամ եկամուտի վերաբերյալ տվյալները:
 
Կատարվում է նախաքննություն:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play