Իրանը աջակցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությանը՝ ստեղծելու 3+3 ձևաչափ․ դեսպան

Իրանը աջակցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությանը՝ ստեղծելու 3+3 ձևաչափ․ դեսպան

  • 23-11-2021 13:00:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Իրանը աջակցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությանը՝ ստեղծելու «3 + 3» ձևաչափ՝ Կովկասում խաղաղություն և համագործակցություն ապահովելու համար։ Այս մասին ասվում է Անկարայում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆերազմենդի՝ Անատոլիական գործակալության համար հրապարակած հոդվածում։
 
Դիվանագետը հիշեցրել է, որ Իրանը շփումներ է պահպանում տարածաշրջանի երկրների հետ «3+3» ձևաչափի հարցով, որը պետք է ներառի Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը, ինչպես նաև Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը։
 
Ֆերազմենդը կարծում է, որ այս նախաձեռնությունը համապատասխանում է Իրանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներին։
 
«3+3 նախաձեռնությունը համապատասխանում է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներին, այն է՝ տարածաշրջանային խնդիրների լուծումը տարածաշրջանի երկրների կողմից, հակամարտության գոտիների նվազագույնի հասցնելը և համագործակցության զարգացումը»,- ասել է դեսպանը։
 
«Տարածաշրջանի երկրները, բացառությամբ Վրաստանի, ընդունել են այս նախաձեռնությունը։ «3 + 3» կամ «3 + 2» նախաձեռնությունն իրականացնելու համար կա հավաքական կամք, ընդհանուր շահեր և բարձր մակարդակի փոխըմբռնում։ Անկասկած, 30-ամյա հակամարտության ավարտը և խաղաղության ու կայունության հաստատումը, Հարավային Կովկասի ռազմավարական տարածաշրջանում զարգացման, առևտրի, ներդրումների և անխոչընդոտ հաղորդակցության հնարավորությունների ի հայտ գալը ձեռնտու են տարածաշրջանի բոլոր երկրներին։ Այս նախաձեռնության հիմնական առավելությունն այն է, որ տարածաշրջանի երկրներից և ոչ մեկը անտեսված չէ»,- ասել է Ֆերազմենդը։
 
Դեսպանը նաև հիշեցրել է երեք հարևան երկրների՝ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի հաջող փորձը Սիրիայում լարվածության նվազեցման և արյունահեղության դադարեցման գործում։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը