Արցախի 21-ամյա բնակիչը մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ


Արցախի 21-ամյա բնակիչը մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ

  • 23-11-2021 16:02:31   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր՝ վաղ առավոտյան ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000թ. ծնված բնակիչ Մ.Մ.-ի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին առավոտյան մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից: 
 
Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության մեջ: Այս պահին բանակցություններ են ընթանում Մ.Մ.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play