Չինաստանը պատրաստ է Իրանի հետ միասին պայքարել միակողմանի գործողությունների դեմ

Չինաստանը պատրաստ է Իրանի հետ միասին պայքարել միակողմանի գործողությունների դեմ

  • 25-11-2021 13:19:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Չինաստանը պատրաստ է Իրանի հետ միասին պայքարել միակողմանի գործողությունների և ապակայունացնող քաղաքականության դեմ, ինչպես նաև պահպանել ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը։ Այս մասին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ զրույցում ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
 
Երկու երկրների ԱԳՆ ղեկավարների զրույցը տեղի է ունեցել չորեքշաբթի տեսակոնֆերանսի ձևաչափով։
 
«Չինաստանը մտադիր չէ արտահանել իր զարգացման մոդելը, բայց հուսով է օրինակ ծառայել Իրանի նման երկրների համար, որոնք ցանկանում են արագացնել զարգացումը և միևնույն ժամանակ պահպանել անկախությունը», – ասել է Վան Ին։
 
Նա նշել է, որ Չինաստանը բարձր է գնահատում Իրանի աջակցությունը Չինաստանի նախագահ Սի Ծինպինի կողմից առաջադրված համաշխարհային զարգացման նախաձեռնությանը, պատրաստ է աշխատել Իրանի հետ՝ իրականացնելու երկու երկրների միջև համապարփակ համագործակցության ծրագիրը և նպաստել  ռազմավարական գործընկերության նոր արդյունքների ձեռքբերմանը։
 
«Չինաստանի կառավարությունը որոշել է Իրան ուղարկել պատվաստանյութերի ևս մեկ խմբաքանակ՝ իրանցի ժողովրդին իր բարեկամությունը հայտնելու նպատակով», – ասել է նախարարը։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը