Թուրքիայի անվտանգության խորհուրդը նիստի ավարտին արված հայտարարությամբ Հայաստանին է անդրադարձել


Թուրքիայի անվտանգության խորհուրդը նիստի ավարտին արված հայտարարությամբ Հայաստանին է անդրադարձել

  • 26-11-2021 14:43:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Նախօրեին գումարված Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստը տևել է 3 ժամ և ավարտվել հայտարարության ընդունմամբ։ Տարածված գրավոր հայտարարության մեջ,  ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կա նաև Հայաստանին և Հունաստանին։
 
Ermenihaber-ի փոխանցմամբ, նշվում է, որ Հայաստանը իրեն մեկնված «խաղաղության ձեռքը» պետք է կարևորի իբրև հնարավորություն հրադադարը լիովին պահպանելու և համագործակցության մեջ ներգրավվելու համար։ Նաև ասվում է, որ հարևանների միջև վեճերի խաղաղ կարգավորման գործընթացում Անկարան կողմ է միջազգային իրավունքի  նորմերի և երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանմանը։
 
ԳՈՎԱԶԴ00:42Իմանալ ավելին
Իսկ Հունաստանի վերաբերյալ նշվում է, որ վերջինս իբր դրսևորում է ագրեսիվ խոսք և վարք, չի կատարում բարիդրացիական հարաբերությունների պահանջները և խախտում է միջազգային համաձայնագրերից բխող պարտավորությունները։
 
Այդ ամենը Անկարան դիտարկում է որպես տարածաշրջանային կայունության և խաղաղության վրա բացասաբար ազդող գործողններ։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Էրդողանի նախաձեռնած ԱԽ նիստի ժամանակ քննարկվել են Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպությունների դեմ գործողությունները, ինչպես երկրի ներսում, այնպես էլ Թուրքիայի սահմաններից դուրս:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play