ՀՀ նախագահն ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավարին


ՀՀ նախագահն ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավարին

  • 01-12-2021 18:56:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, մանրամասնելով, որ հանդիպմանն անդրադարձ է եղել առկա ներքին խնդիրներին և արտաքին մարտահրավերներին, դրանց հաղթահարման ուղիներին:
 
Ընդգծվել է երկրում հանդուրժողականության մթնոլորտի անհրաժեշտությունը:
 
Մտքեր են փոխանակվել նաև պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի շուրջ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play