Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել երեկ սպանված Սեյրան Սարգսյանի դին


Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել երեկ սպանված Սեյրան Սարգսյանի դին

  • 04-12-2021 21:36:13   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Ադրբեջանական կողմը ԱՀ ՆԳ նախարարությանն է փոխանցել Ճարտար քաղաքի բնակիչ Սեյրան Սարգսյանի դին:
Երեկ կեսօրին ադրբեջանցի զինվորականների կողմից  բռնության ենթարկված և  դիտավորությամբ կյանքից զրկված Ճարտար քաղաքային համայնքի  65-ամյա Սեյրան Սարգսյանի դին՝ ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ, այսօր ժամը 17։00-ի սահմաններում Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում փոխանցել է ԱԻ պետական ծառայությանը:  
Փրկարարները՝ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, Արցախի խաղաղ բնակչի մարմինը տեղափոխել են և հանձնել հարազատներին: 
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ի սահմաններում  ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Մարտունու շրջանի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող 65-ամյա Սեյրան Սարգսյանին, այնուհետև սպանել նրան:
 
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play