Մարտական հենակետերում ստուգայցեր են իրականացվել

Մարտական հենակետերում ստուգայցեր են իրականացվել

  • 06-12-2021 18:35:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 6-ին N զորամասի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
 
Ստուգվել են զինծառայողների պատրաստության աստիճանը, ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը, հենակետերում կատարված ինժեներական աշխատանքներն ու կահավորման պայմանները։
 
Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն