Ucom առաջարկում է ձեռք բերել4 սուպեր տեսախցիկով Xiaomi Redmi 10 և ստանալ անլար բարձրախոս

Ucom առաջարկում է ձեռք բերել4 սուպեր տեսախցիկով Xiaomi Redmi 10 և ստանալ անլար բարձրախոս

  • 08-12-2021 13:59:36   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ամանորին ընդառաջ Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել Xiaomi Redmi 10 սմարթֆոնն ամսական ընդամենը 2940 դրամով և ստանալ Canyon BSP-5 կամ Mi Compact BT2 անլար բարձրախոս, գեղեցիկ հեռախոսահամար, ինչպես նաև 1 ամիս անվճար օգտվել Level Up 1700 սակագնային պլանի ներառումներից։ Սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել ինչպես կանխիկ՝ ընդամենը 105 900 դրամով, այնպես էլ ապառիկ։ Ի դեպ, Ucom-ում գործում են ապառիկի լավագույն պայմաններն առաջին 12 ամսվա համար․ 0% կանխավճար, 0% սպասարկման վճար և 0% տարեկան տոկոսադրույք: 
 
Xiaomi Redmi 10-ն ունի 4 սուպեր տեսախցիկներ․ 50 ՄՊ հիմնական տեսախցիկը շատ բարձր որակի նկարներ ստանալու համար է, 2 ՄՊ մակրո տեսախցիկը շրջապատող միկրոաշխարհը բացահայտելու համար է։ 2 ՄՊ-ոց տեսախցիկի խելացի ֆոկուս հնարավորությամբ գնորդները կընգծեն կարևորը կադրում։ Առջևի՝ 8 ՄՊ ուլտրալայն տեսախցիկն առավել ընդգրկուն պատկերներ կապահովի, այն ամենահարմարն է ընտանիքով և ընկերներով պանորամա սելֆիներ անելու համար: 
 
«Ինչպես միշտ, Ամանորին ընդառաջ Ucom-ում հնարավոր է ձեռք բերել նորագույն սմարթֆոններից մեկը լավագույն պայմաններով։ Xiaomi Redmi 10-ը գրավում է թե՛ տեսախցիկների և մարտկոցի հզորությամբ, և թե՛ գնով։ Ձեզ մնում է միայն ֆիքսել կարևոր պահերը մտերիմների հետ», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։ 
 
Հավելենք, որ 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով Xiaomi Redmi 10-ը հնարավոր է օգտագործել ողջ օրվա ընթացքում և չանհանգստանալ սմարթֆոնը լիցքավորելու մասին։ Իսկ շնորհիվ 18 Վտ/ժ լիցքավորման տեխնոլոգիայի` այն լիցքավորվում է շատ արագ։
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը
17-01-2022 14:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը
17-01-2022 15:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը