Բայդենը Զելենսկիի հետ զրույց կունենա՝ Պուտինի հետ հանդիպման արդյունքներով


Բայդենը Զելենսկիի հետ զրույց կունենա՝ Պուտինի հետ հանդիպման արդյունքներով

  • 08-12-2021 16:20:07   | ԱՄՆ  |  Միջազգային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 9-ին զրույց կունենա Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։
 
«Հայկական ժամանակը» փոխանցում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը՝ Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ, որով ամփոփել է Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը:
 
«Նախագահ Բայդենը հինգշաբթի օրը կխոսի Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ: Դա տեղի կունենա նախագահ Զելենսկիի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի երեկվա քննարկումից հետո», - ասել է Սալիվանը:
 
Հիշեցնենք, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը երեկ տեսակապով բանակցություններ են վարել, որոնք տևել են ավելի քան երկու ժամ:
 
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play