Հայաստանը ևս երկու մեդալ է նվաճել ծանրամարտի աշխարհի առաջնությունում
17-12-2021 17:31:32 | Հայաստան | Սպորտ
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Վարազդատ Լալայանը հռչակվեց աշխարհի փոխչեմպիոն +109 կգ քաշայինների պայքարում, իսկ Գոռ Մինասյանը նվաճեց բրոնզե մեդալ:
Գերծանր քաշում Գոռ Մինասյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 205 կգ, սակայն երկու փորձից գլխավերևում չֆիքսեց 213 կգ-ն: Հրում վարժությունում Մինասյանը հաջորդաբար հրեց 240 կգ, 243 կգ, սակայն չբարձրացրեց 253 կգ: Երկամարտի 448 կգ արդյունքով Մինասյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը նախ պոկեց 202 կգ, հետո 207 կգ և վերջում 211 կգ: Այս ձևում Լալայանը դարձավ փոքր արծաթե մեդալակիր: Հրում վարժության ժամանակ նախ չբարձրացրեց 240 կգ, սակայն հաջորդիվ գլխավերևում պահեց 242 կգ, իսկ վերջին մոտեցմամբ բարձրացրեց 246 կգ: Երկամարտի 457 կգ արդյունքով Լալայանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց վրացի Լաշա Տալախաձեն: Նա երկամարտում գրանցեց 492 կգ (225+267) արդյունքը: