ՀՀ–ում արտադրված շարժական վիրահատարանը Ճամբարակում է․ սահմանամերձ շրջաններում դրանք անհրաժեշտ են


 

ՀՀ–ում արտադրված շարժական վիրահատարանը Ճամբարակում է․ սահմանամերձ շրջաններում դրանք անհրաժեշտ են

  • 20-12-2021 19:48:22   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



Հիվանդանոցային ստանդարտ վիրահատարանից գրեթե ոչնչով չտարբերվող հերթական շարժական վիրահատարանն այս անգամ ուղևորվել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ համայնք։
 
Մայրաքաղաքից 125 կմ հեռավորությամբ համայնք հասած մոբիլ վիրահատարանը հագեցած է ցանկացած տեսակի վիրահատություն անցկացնելու համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, հարմար է ըստ իրավիճակի տեղից տեղ տեղափոխելու և համապատասխան բուժօգնություն տրամադրելու առումով։
  
Նախաձեռնությունը «Նոյյան Տապան» հիմնադրամինն է, իրականացվել է Հայաստանում շարժական վիրահատարանների պատրաստման գործում առայժմ միակ մասնագիտացված ՄԱՆՏ կազմակերպության կողմից՝ «Օգնություն Հայաստանին» շվեյցարական բարեգործական հիմնադրամի ֆինանասական աջակցությամբ։
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ