Հայ խաղաղապահների հրամանատարը հայտնել է Ալմաթիում իրենց առաքելության հիմնական նպատակը

Հայ խաղաղապահների հրամանատարը հայտնել է Ալմաթիում իրենց առաքելության հիմնական նպատակը

  • 12-01-2022 14:07:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ալմաթիում Հայաստանի խաղաղապահների ստորաբաժանման հիմնական խնդիրներից մեկն է ահաբեկիչների կողմից տեղական ջրառի թունավորումը թույլ չտալը:
 
TACC գործակալության փոխանցմամբ,  այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի Հանրապետության խաղաղապահ ստորաբաժանման հրամանատար մայոր Հայրապետ Մկրտչյանը:
 
«Հիմնական խնդիրներից մեկը «Բարեկամություն» ջրառի թունավորումը թույլ չտալն էր», - հայտնել է նա՝ նշելով, որ ջրառը ռազմավարական օբյեկտ է,  դրա վարակվելու տեսական սպառնալիք է եղել:
 
Հայաստանի խաղաղապահներն Ալմաթիում զբաղվում են ոչ միայն «Բարեկամություն» ջրառի պահպանությամբ, այլև ապահովում են հացամթերքի  խոշորագույն արտադրամասերից մեկի անվտանգությունը:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը
17-01-2022 14:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը
17-01-2022 15:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը