ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերադառնալ քաղաքական երկխոսությանը


ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերադառնալ քաղաքական երկխոսությանը

  • 12-01-2022 18:46:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն խորը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերսկսված բախումների և դրա հետևանքով գրանցված զոհերի առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նշվում է ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ:
 
«Մենք կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից և շարունակել վերջերս նախաձեռնած իմաստալից քաղաքական երկխոսությունը: Որպես ԵԱՀԿ-ում նախագահող՝ Լեհաստանը հանձնառու է աշխատել գործընկերների հետ՝ վերսկսելու և ամրապնդելու ջանքերը՝ ուղղված տևական խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանում կայուն զարգացման խթանմանը:
 
Մենք այս հարցում աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Մենք նաև վերահաստատում ենք մեր ամուր աջակցությունը Լեհաստանի նախագահած ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի շարունակական աշխատանքին»,- ասվում է հայտարարության մեջ:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play