Հայոց Մեծ Եղեռնի 95-ամյա տարելիցի առթիվ Մայր թատրոնում<br /> ցուցադրվել է Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» դրաման<br />


Հայոց Մեծ Եղեռնի 95-ամյա տարելիցի առթիվ Մայր թատրոնում
ցուցադրվել է Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» դրաման

  • 28-04-2010 19:06:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի սփյուռքի նախարարության եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանավորությամբ ապրիլի 27-ին Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում ցուցադրվել է Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» դրաման: Ըստ ՀՀ Սփյուռքի նախարարության Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, ներկայացմանը, որ նվիրված էր Հայոց Մեծ Եղեռնի 95-ամյա տարելիցին, ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, արձակագիր-դրամատուրգ Պ.Զեյթունցյանը: Վահե Շահվերդյանի բեմադրած ներկայացման պրեմիերան կայացել է 2000թ.-ի սեպտեմբերի 16-ին: Գլխավոր դերակատարումներով դրամայում հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստներ Տիգրան Ներսիսյանը, Արմեն Մարությանը, Ազատ Գասպարյանը, Գրետա Մեջլումյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play