69-ամյա քաղաքացին մոլորվել է՝ հայտնվելով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. Արցախի ԱԱԾ


69-ամյա քաղաքացին մոլորվել է՝ հայտնվելով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. Արցախի ԱԱԾ

  • 14-01-2022 16:34:23   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 14-ին ժամը 15։30-ին Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Բերձոր քաղաքի 1953թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանի անհետ կորելու մասին:
 
Այս մասին հայտնում են Արցախի ԱԱԾ-ից, մանրամասնելով, որ ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է՝ հիշյալ քաղաքացին ժամը 15։00-ի սահմաններում Բերձոր քաղաքի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:
 
Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության հարցում:
 
Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն