Գագիկ Ծառուկյանը Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու մրցույթ է հայտարարել
14-01-2022 17:48:22 | Հայաստան | Հասարակություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու համար մրցույթ է հայտարարվել:
«Հետևել Տիրոջ պատգամներին և հնարավորինս օգնել մարդկանց, ա՛յս է ճշմարիտ քրիստոնյայի ճանապարհը...
Սիրելի՛ հայ ժողովուրդ,
Մեր Հայրենիքը ապրում է դժվարին ժամանակներ, սակայն հայը՝ լինելով քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, միշտ էլ հավատքով է հաղթահարել բոլոր դժվարությունները: Ժամն է կրկին հավատքով միախմբվելու:
Ուստի իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածննդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ծառուկյանը: