Ալեքսանդր Ազարյանն ընտրվել է դատավորների միության նախագահ
14-01-2022 21:00:03 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Դատավորների միության նախագահ է ընտրվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, գրում է Հայկական ժամանակը:
Այսօր տեղի է ունեցել դատավորների ընդհանուր ժողովը, որից հետո մեկնարկել էր միության ժողովը օրակարգային երկու հարցով. դրանք են՝ միության նախագահի և երկու տեղակալների ընտրությունը։
Դատավորների միության նախագահի պաշտոնում առաջադրվել էին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը և Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը: Ազարյանն ընտրվել է 189 դատավորներից 139-ի ձայներով: