Ռուսաստանի և Իրանի նախագահները հաջորդ շաբաթ բանակցություններ կվարեն


Ռուսաստանի և Իրանի նախագահները հաջորդ շաբաթ բանակցություններ կվարեն

  • 17-01-2022 11:42:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ Մոսկվայում բանակցություններ կվարի իր իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիի հետ, հայտնում է «Россия 1» հեռուստաալիքը։
 
Պուտինն ու Ռաիսին նոյեմբերին են հեռախոսազրույց ունեցել։ Այնուհետև առաջնորդները քննարկել են երկարաժամկետ համագործակցության նոր փաստաթղթի մշակումը, համատեղ խոշոր ներդրումային նախագծերի իրականացումը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունները և այլն:
 
Սերինե Գաբրիելյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play