Լիլիթ Կիրակոսյանն ու Էդգար Հակոբյանը երդմամբ ստանձնեցին պատգամավորական մանդատները


Լիլիթ Կիրակոսյանն ու Էդգար Հակոբյանը երդմամբ ստանձնեցին պատգամավորական մանդատները

  • 17-01-2022 15:41:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ութերորդ գումարման Ազգային ժողովում Լիլիթ Կիրակոսյանն ու Էդգար Հակոբյանը երդմամբ ստանձնեցին պատգամավորական մանդատները:
 
 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 17-ի նիստում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին արձանագրությունները, ըստ որոնց մանդատները տրվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հաջորդ թեկնածուներ Լիլիթ Կիրակոսյանին և Էդգար Հակոբյանին: Նրանք երդմամբ ստանձնեցին իրենց մանդատները:
 
Նրանք փոխարինում են մարզպետներ նշանակված նախկին պատգամավորներ Սերգեյ Մովսիսյանին և Սեդրակ Թևոնյանին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play