Իրանի նախագահ Ռայիսին Պուտինի հետ կքննարկի երկկողմ համագործակցությունը


Իրանի նախագահ Ռայիսին Պուտինի հետ կքննարկի երկկողմ համագործակցությունը

  • 17-01-2022 17:48:18   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին Ռուսաստան այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանգամանալից բանակցություններ կանցկացնի տարբեր հարցերի շուրջ, մասնավորապես, պլանավորվում է քննարկել համագործակցությունը մշակութային, քաղաքական եւ տեխնոլոգիական ոլորտներում:

Ինչպես տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:

Ավելի վաղ ԻրՐանի կառավաության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադորին ասել էր, որ Ռայիսին Մոսկվա կմեկնի հունվարին։ Այս առնչությամբ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Ռայիսիի Ռուսաստան այցելության հնարավորությունը քննարկվում է, ժամկետների մասին հայտնի կլինի ավելի ուշ։ 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play