ԱՄՆ-ը կոչ է արել Ուկրաինայի ճգնաժամին նվիրված ՄԱԿ ԱԽ բաց նիստ հրավիրել


ԱՄՆ-ը կոչ է արել Ուկրաինայի ճգնաժամին նվիրված ՄԱԿ ԱԽ բաց նիստ հրավիրել

  • 28-01-2022 10:58:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Երեկ Միացյալ Նահանգները կոչ է արել հաջորդ շաբաթվա սկզբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նիստ հրավիրել՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ճգնաժամը, որն առաջացել է, ըստ Վաշինգտոնի, Ռուսաստանի «սպառնալից պահվածքի» պատճառով:
 
Առաջիկա հանդիպումը հնարավորություն կլինի՝ «բացահայտելու» Մոսկվայի պահվածքը և «մեկուսացնելու» Ռուսաստանին համաշխարհային ասպարեզում, ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը։
 
«Ավելի քան 100 հազար ռուս զինվորական է կենտրոնացված Ուկրաինայի հետ սահմանին, Ռուսաստանը ներգրավված է նաև Ուկրաինայի դեմ ուղղված ապակայունացնող այլ գործողություններում, որոնք ակնհայտ վտանգ են ներկայացնում միջազգային խաղաղության, անվտանգության և ՄԱԿ-ի Կանոնադրության համար», -հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:
 
Ռուսաստանը, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից մեկն է, կարող է վետոյի իրավունքով արգելափակել խորհրդին ներկայացված ցանկացած բանաձև։ «Ու թեև նրանք ունեն վետոյի իրավունք, նրանց մեկուսացումը կզգացվի, եթե հարցը ներկայացվի Անվտանգության խորհրդին, և մենք հանդես գանք որպես միասնական ճակատ ռուսների դեմ», - վստահեցրել է ԱՄՆ ներկայացուցիչը Ռումինիայի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
 
Պաշտոնական Մոսկվան հերքում է արևմտյան տերությունների և Կիևի պնդումները Ուկրաինայի դեմ նախապատրաստվող ագրեսիայի վերաբերյալ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play