Հայաստանում ռուբլին վաճառվում է ռեկորդային ցածր գնով


Հայաստանում ռուբլին վաճառվում է ռեկորդային ցածր գնով

  • 28-02-2022 16:23:31   | Հայաստան  |  Տնտեսություն

Հայկական բանկերում այսօր առավետյան ռուսական ռուբլին գրանցել է ռեկորդային ցածր` 1 ռուբլու դիմաց մինջինը 3.20 դրամ փոխարժեք։ 
 
Ռուսական ռուբլին գնվում է 2.50-4.35 դրամով, վաճառվում՝ 5.74-6.20 դրամոմ։
 
Ինչ վերաբերում է ԱՄՆ դոլարին, ապա, փոխարժեքը փետրվարի 26-ի համեմատ այսօր աճել է 0.03 դրամով։ Դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում կազմում է 480.50 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 486 դրամ:
 
Նշենք նաև, որ դոլարի առքի միջին գինը 480.03 դրամ է:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն