Քննարկումը շատ ավելի կոնկրետ է եղել. Միրզոյանը՝ հայ և թուրք բանագնացների երկրորդ հանդիպման մասին
02-03-2022 17:35:21 | Հայաստան | Քաղաքական
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ Վիեննայում օրեր առաջ տեղի ունեցած հայ և թուրք բանագնացների հանդիպմանը: ԱԳ նախարարն ասաց, թե կողմերը վերահաստատել են, որ գործընթացը տեղի է ունենալու առանց նախապայմանների և գործընթացի վերջնաարդյունքը հարաբերությունների կագավորումն ու սահմանի բացումն են լինելու:
«Ես հանդիպումը գնահատում եմ դրական: Քննարկումը շատ ավելի կոնկրետ է եղել, քան առաջին հանդիպմանը: Բոլորս հասկանում ենք, որ շատ շոշափելի արդյունքներ երկրորդ հանդիպումից հետո դժվար է ակնկալել»,- նշեց նա:
Թե երբ կլինի բանագնացների երրորդ հանդիպումը, Միրզոյանը չհայտնեց՝ նշելով, որ դեռ հստակություն չկա: