ԱՀ Նախագահ Հարությունյանն ընդունել է բարերար Ալեք Բաղդասարյանին

ԱՀ Նախագահ Հարությունյանն ընդունել է բարերար Ալեք Բաղդասարյանին

  • 07-03-2022 15:08:58   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 7-ին ընդունել է բարերար, Հայ կրթական հիմնարկության հոգաբարձուների խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանին։
 
Զրուցակիզները քննարկել են Արցախի կրթության և սոցիալական ոլորտներում Հայ կրթական հիմնարկության կողմից տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ Արցախի դպրոցներում ինժեներական մտքի զարգացման, դպրոցների տեխնիկական հագեցվածության, գույքով ապահովման և դպրոցաշինության հետ կապված  նախագծերը:
 
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել կազմակերպության և Ալեք Բաղադասարյանի անձնական ներդրումը մեր հանրապետությունում կրթության ոլորտի զարգացման գործում՝ նշելով, որ այն արդեն իսկ դրական դերակատարություն է ունենում ուսումնական գործընթացի բարելավման վրա:
 
Նախագահ Հարությունյանն Արցախի Հանրապետությանը ցուցաբերած աջակցության համար բարերար Ալեք Բաղդասարյանին է հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ նրա ակտիվ ու հայրենանվեր գործունեությունը կկրի շարունակական բնույթ: 
 
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը: 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն