Նուբար Աֆեյանի Ընկերությունը Միաժամանակ Երեք Նոր Պատվաստանյութ Է Մշակում
11-03-2022 14:24:25 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
ita.am. Ամերիկյան Moderna կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի համահիմնադիրը և տնօրենների խորհրդի նախագահը հայազգի Նուբար Աֆեյանն է, հայտնել է ի-ՌՆԹ-ի (մատրիցային կամ ինֆորմացիոն ՌՆԹ, mRNA) նոր հետազոտության մեկնարկի մասին, որի նպատակը հերպեսի, քաղցկեղի և ջրծաղիկի դեմ երեք նոր պատվաստանյութերի մշակումն է։
Համաձայն ընկերության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության, mRNA-1608 կոչվող առաջին պատվաստանյութը նախատեսված կլինի հասարակ հերպես վիրուս-2 տիպի վիրուսի կանխարգելման համար։ Այս պատվաստանյութի շնորհիվ գիտնականները ցանկանում են առաջացնել հակամարմինների ուժեղ արձագանք, որը կարող է ապահովել նաև խաչաձեւ պաշտպանություն պարզ հերպեսի վիրուս-1-ից։
Նշենք, որ հասարակ հերպեսի հարուցիչը ԴՆԹ պարունակող HSV-1 և HSV-2 տիպի վիրուսներն են, որոնցից առաջինն ախտահարում է գերազանցապես բերանի լորձաթաղանթը, շուրթերն ու շրջակա մաշկը, աչքերը և կենտրոնական նյարդային համակարգը (ԿՆՀ)։ HSV-2- ը հիմնականում առաջացնում է սեռական օրգանների ախտահարումներ։
Երկրորդ պատվաստանյութը՝ mRNA-1468-ը, թույլ կտա կանխել ջրծաղկի վիրուսը, որը որոշ դեպքերում կարող է հանգեցնել կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման և կաթվածի։ mRNA-4359 կոչվող երկրորդ պատվաստանյութը նախատեսված է մաշկի քաղցկեղը (մելանոմա) կանխելու համար։ Այս դեղամիջոցի աշխատանքի մեխանիզմը հիմնված է վերահսկիչ կետերի (checkpoint) պաշտպանության վրա: