«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
«Փաշինյանի ադեկվատ գնահատականը
Նիկոլ Փաշինյանը, կառավարության այսօրվա նիստում, բավականին կոշտ ու ադեկվատ գնահատական է տվել Արցախի հանդեպ Ադրբեջանի գործողություններին, մասնավորապես` գազամատակարարման ընդհատմանը։
«Ադրբեջանն իր գործողություններով նաև ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին, որովհետև գազատարի հետ կապված այս դրվագը միջազգային հանրության համար շատ դիպուկ և համառոտ նկարագրություն է Արցախի հիմնախնդրի։
Սա անառարկելիորեն ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունն արցախահայության նկատմամբ, այն է՝ անհնար դարձնել նրանց ապրելը սեփական հայրենիքում»,- ասել է Փաշինյանը։
Սա արձանագրեմ` անկախ իշխանության հանդեպ իմ ընդդիմադիր դիրքավորումից։
Պետք է խրախուսել իշխանության դրական կեցվածքը՝ անկախ քաղաքական տարակարծություններից...»