SOS. Հանքատեռորը Լոռու գյուղերի վրա շարունակվում է

SOS. Հանքատեռորը Լոռու գյուղերի վրա շարունակվում է

  • 24-03-2022 20:54:33   | Հայաստան  |  Հասարակություն

SOS.Հանքատեռորը Լոռու գյուղերի վրա շարունակվում է։
Այս անգամ թիրախավորվել են Գոգարան, Շենավան, Սարահարթ բնակավայրերի տարածքները, կոնկրետ լեռնային տարածքը, որը ընկնում է Սպիտակի և Ստեփանավանի միջև, այդ տարածքներում ցանկանում են իրականացնել ոսկի-բազմամետաղային օգտակար հանածոների  երկրաբանահետախուզական աշխատանքներ։
Տեղացիները ահազանգում են, որ դեմ են իրենց տարածքներում հանքագործության ցանկացած  հեռանկար պարունակող գործունեության իրականացմանը։
Մարտի 31-ին, Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրում, ժամը 16:00-ին նախատեսվում է իրականացնել հանքերևակման տարածքում 2022-2025թթ. ժամանակահատվածում իրականացվելիք երկրաբանահետախուզական աշխատանքների վերաբերյալ 1-ին հանրային քննարկումը:
Խնդրով մտահոգ քաղաքացիները ակնկալում են, որ այդ օրը կունենան լայն հանրային աջակցություն համայնքի իրավունքները և շահերը պաշտպանելու համար։
Գժվել կարելի է, բայց չենք գժվելու։
Միացեք համայնքի բնակիչներին։
Մասնավորապես նրանք ունեն իրավունքների և օրենքների պատշաճ ներկայացման կարիք։
 
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն