ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին


ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին

  • 25-03-2022 21:07:00   | Հայաստան  |  Իրավունք

tert.am ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին։ Այդ մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
 
«Գլխավոր քարտուղարը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում նոր մարտերի մասին հաղորդագրություններով: Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին զերծ մնալ ցանկացած գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման, և լուծել բոլոր խնդիրները, այդ թվում՝ մարդասիրական բնույթի, գոյություն ունեցող ձևաչափերի շրջանակներում ուղիղ երկխոսության միջոցով»,- ասել է նա։
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք