✓ Ըստ ամենայնի` ռուս- ուկրաինական բանակցությունների այսօրվա ռաունդը որոշակի համատեքստ ձեւավորել է, որը մոտավորապես ուրվագծում է առաջիկա համաձայնությունների բովանդակությունը ու ֆորմատը։
✓ ռուս- ուկրաինական պատերազմն, ըստ ամենայնի, չի ավարտվելու Ռուսաստանի ջախջախիչ հաղթանակով կամ էական ֆիասկոյով։ Այդ երկու տարբերակներն ամենառիսկայինն էին Հայաստանի համար։
✓ Ռուսաստանի ջախջախիչ հաղթանակն ամբողջովին զրոյացնելու էր Հայաստանի մանևրի հնարավորությունը։
✓ Ռուսաստանի էական ֆիասկոն մեր տարածաշրջանում գրեթե երաշխավորված առաջատար էր դարձնելու Թուրքիային` դրանից բխող ռիսկերով։
✓ Հիմա կա հնարավորություն, որ ռուս- ուկրաինական պատերազմն ավարտվելու է` ոչ թե կողմերից մեկի կապիտուլյացիայով, այլ որոշակի ստատուս քվոյի հաստատմամբ, որը "շնչելու" որոշակի պատուհան է բացում Հայաստանի համար։
✓ Բայց այդ պատուհանը կարող է շատ արագ փակվել, եթե մենք անկախ պետություն դառնալու, մեր պետականությանը բովանդակություն հաղորդելու կամք ու ցանկություն չունենաք։
✓ անկախ պետության կոնցեպցիան երբեք չի կայանա, եթե հայ- թուրքական, հայ- ադրբեջանական քաղաքական երկխոսություն տեղի չունենա։ "Փակ սահմանի" կոնցեպցիան, ԼՂ հակամարտության չկարգավորումը բերում են հայ- ռուսական հարաբերությունների ձևախեղմանը ու Հայաստանի միակողմանի կախվածությանը մեկ կենտրոնից։
✓ պետք է վերջապես գիտակցենք, որ "նոր միություն կամ թուրքական վիլայեթ" երկընտրանքը կեղծ է։ Հայ- թուրքական ու հայ- ռուսական հարաբերությունները պետք չէ միմյանց հակադրել, դրանք երկուսն էլ պետք է ուղղված լինեն անվտանգային ռիսկերի չեզոքացմանը, Հայաստանի սուբեկտության մեծացմանը»։