Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի շրջանակներում դրամաշնորհներ<br /> են տրամադրվել հայ եւ թուրք երիտասարդ ռեժիսորների<br />


Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի շրջանակներում դրամաշնորհներ
են տրամադրվել հայ եւ թուրք երիտասարդ ռեժիսորների

  • 15-04-2010 17:12:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ոսկե ծիրան» կինոփառատոնը նախաձեռնել էինք այն երազանքով, որ մի օր երիտասարդները կսկսեն ֆիլմեր նկարահանել»,- ապրիլի 15-ի ասուլիսում հայտարարեց կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը: Նրա խոսքերով, այսօր Հայաստանում կա նոր կինոարվեստի կարիք, եւ ցանկացած երիտասարդ կինոռեժիսոր աջակցություն կստանա «Ոսկե ծիրան»-ի կողմից, միայն թե ֆիլմ նկարահանելու ցանկություն ունենա: Ըստ փառատոնի գեղարվեստական հարցերով տնօրեն Սուսաննա Հարությունյանի, «Ոսկե ծիրանի» բոլոր ծրագրերը, այդ թվում` «Ռեժիսորներ առանց սահմանների», ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը ծառայում են հայ նոր կինոն բարձրացնելու նպատակին: Նա հայտնեց, որ «Ոսկե ծիրան»-ի եւ Ստամբուլի «Անադոլու Քյուլթուր» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ ապրիլի 8-10-ին Ստամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացել է Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի հերթական աշխատանքային հանդիպումը` «Միասին ֆիլմեր նկարահանենք» խորագրով: Երկու երկրներում էլ նախօրոք հայտարարվել էին կարճամետրաժ ֆիլմերի նախագծերի մրցույթ: Ս.Հարությունյանը հայտնեց, որ հայկական կողմը ստացել էր 15 նախագիծ, իսկ թուրքականը` 40, որոնցից ընտրվեցին 5-ական նախագիծ: Հանդիպման արդյունքում երեք երիտասարդ հայ կինոռեժիսորների` Դիանա Կարդումյանին, Գոռ Բաղդասարյանին եւ Արթուր Սուքիասյանին, տրամադրվել են դրամաշնորհներ: Ասուլիսին մասնակցող Դ.Կարդումյանը նշեց, որ իր «Գալաթա» ֆիլմը ներկայացնելու է Ստամբուլի գեղեցկությունը: Ա.Սուքիասյանն իր հերթին հայտնեց, որ նկարահանելու է «Աղավնիների վարպետը» ֆիլմը` Գյումրիում եւ Կարսում բնակվող աղավնապահների մասին: Իսկ Գ.Բաղդասարյանը տեղեկացրեց, որ իր ապագա ֆիլմը` «Հարեւանները», ներկայացնելու է հայ-թուրքական սահմանին գտնվող երկու գյուղերի բնակիչների կյանքը: Նշվեց, որ դրամաշնորհներ են ստացել նաեւ թուրք երկու ռեժիսորներ: Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի 2010թ.-ի գործունեությունը ֆինանասավորում է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play