Այսօր չունենք այնպիսի հասարակություն, որ կարողանա գեներացնել 88-ի հետ որևէ աղերս ուենցող շարժում. Սուրենյանց


Այսօր չունենք այնպիսի հասարակություն, որ կարողանա գեներացնել 88-ի հետ որևէ աղերս ուենցող շարժում. Սուրենյանց

  • 05-04-2022 16:20:01   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է
 
«Մի քանի տեղ կանխատեսումներ տեսա, որ այսօրվա հանրահավաքով դրվելու է ղարաբաղյան նոր շարժման մեկնարկ։ Ցանկալին իրականության տեղ դնելու պարզունակ մոտիվացիա է։
 
Առաջին հերթին, այսօր չունենք այնպիսի հասարակություն, որը կարողանա գեներացնել շարժում, որն աղերս ունի 88-ի շարժման հետ։
 
80-ականների սովետահայ հասարակությունն` իր կառուցվածքով, սոցիալական հիերարխիայով, ինտելեկտով, արժեքային համակարգով, շատ ավելի քաղաքացիական ու արժեք ստեղծող էր, քան այսօրվա հասարակությունը։
Նման իրավիճակի պատճառները շատ են ու դրանց առաջիկայում, անշուշտ, կանդրադառնանք։
 
Երկրորդը, հարթակի խնդիրն է։
 
88-ի շարժումը ղեկավարում էին իրենց ոլորտներում կայացած, կրթված, առաջադիմական գաղափարներ ունեցող մտավորականներ։ Այսօրվա հարթակի փաստացի «տերերը» երկրորդ ու երրորդ նախագահներն են, որոնք, մեծ հաշվով, քաղաքական նոր բովանդակություն չունեն ու իրենց քաղաքական խոսույթը կառուցում են` սեփական խիստ կասկածելի «հաղթական» անցյալի վրա` դա հակադրելով այսօրվա «կապիտուլյանտական» ներկային։
 
88-ի շարժումը մի քանի ռացիոնալ խնդիրներ էր դրել` Արցախի միացում, Հայաստանի ժողովրդավարացում ու ինքնիշխանություն։ Այսօրվա գործընթացը ներքին հարթության վրա պրիմիտիվ ռեւանշիզմ է, արտաքին ուղերձների մակարդակում` հարևան երկրների հետ դիալոգի մերժում` առանց այլընտրանքային բովանդակության։
 
Օբյեկտիվորեն այսօրվա գործընթացի հիմքում ոչ թե համազգային բաղադրիչն է, այլ ներքաղաքական համատեքստը, որտեղ «կերած- խմած» ընդդիմությունը դեռ զիջում է պոպուլիստ Փաշինյանին»։
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն