Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված


Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված

  • 29-04-2022 16:25:48   | Հայաստան  |  Իրավունք

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոքը։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
 
Ըստ այդմ՝ Հովսեփյանը կշարունակլի մնալ կալանավորված: Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է 2021թ. սեպտեմբերի 8-ին: 
 
Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Կաշառք ստանալը առանձնապես խոշոր չափերով), 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցափորձ), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խոշոր չափի յուրացում կամ վատնում), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) (Փողերի լվացում խոշոր չափերով) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play