Պադովայում բացվելու է հայկական մշակույթին նվիրված նկարների<br /> ցուցահանդես<br />


Պադովայում բացվելու է հայկական մշակույթին նվիրված նկարների
ցուցահանդես

  • 08-04-2010 19:39:00   | Իտալիա  |  Մշակույթ
ՊԱԴՈՎԱ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 20-ին Իտալիայի Պադովա քաղաքում տեղի կունենա Սիրիո Լուջինբուհլի հայկական մշակույթի եւ պատմության թեմայով նկարների ցուցահանդեսի բացումը: Այնուհետեւ կցուցադրվի Լորենս Ջորդանի (Ֆրանսիա) Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական ֆիլմը: Երեկոն կազմակերպվել է Իտալիա-Հայաստան ընկերության նախագահ Վարդան Ջյակոմելիի ջանքերով: Այս մասին տեղեկացնում է italiaarmenia.it կայքը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play