Հայրենական Մեծ պատերազմի վետերանների դրամական ավանդները<br /> կփոխհատուցվեն արտահերթ <br />


Հայրենական Մեծ պատերազմի վետերանների դրամական ավանդները
կփոխհատուցվեն արտահերթ

  • 08-04-2010 18:54:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 8-ի երեկոյան նիստում Հայաստանի Ազգային Ժողովը 69 «կողմ» եւ 9 «ձեռնպահ» ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «ՀՀ 2010 թ.-ի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդմ, Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձի առիթով նախկին ԽՍՀՄ Խնայբանկում մինչեւ 1993թ.-ի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց փոխհատուցումը պատերազմի վետերաններին կտրամադրվի արտահերթ: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հայտնեց, որ կառավարությունն աննպատակահարմար է համարել պետական բյուջեում այդ նպատակով լրացուցիչ գումարներ նախատեսելը: Այդ առաջարկությամբ հանդես եկած «ՀՅԴ» խմբակցության անդամները քվեարկեցին «ձեռնպահ», իսկ «Ժառանգությունը» քվեարկությանը չմասնակցեց: Վերջինի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը մինչեւ քվեարկությունը հայտարարեց, որ վետերաններին ավանդների արտահերթ փոխհատուցելու «գաղափարն ինքնին ընդունելի, ողջունելի է, սակայն լուծումները` ոչ»: Ընդդիմադիր պատգամավորների հիմնական առարկությունը վերաբերում էր նրան, որ լրացուցիչ միջոցներ չնախատեսելու դեպքում որոշակի հակադրություն է ստեղծվելու վետերանների եւ նպաստառուների միջեւ, քանի որ վետերանների ավանդները փոխհատուցվելու են նպաստառուների ավանդների փոխհատուցման համար 2010թ.-ի պետբյուջեով նախատեսված գումարներից:
Նոյյան տապան  -   Հասարակություն