Հայաստանում COVID-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ տվյալները ուռճացված են


Հայաստանում COVID-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ տվյալները ուռճացված են

  • 10-05-2022 14:43:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ԱՀԿ-ի` Հայաստանում COVID-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ տվյալները ուռճացված են.
 
առողջապահության նախարարությունը կդիմի կառույցին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հանձնարարությամբ COVID-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ ԱՀԿ հերթական զեկույցի` (https://bit.ly/3vYiuqK) Հայաստանի վերաբերյալ տվյալները ենթարկվել են վերլուծության:
 
Պարզվել է, որ COVID-19-ի հետևանքով մահացության հաշվարկման տեխնիկական աշխատանքային խմբի զեկույցում ներակայված` համավարակի առաջին 2 տարիների ընթացքում 100 հազար բնակչության համար մոտ 650 մահվան բարձր ցուցանիշն ուռճացված է, քանի որ այն արտացոլում է ոչ միայն երկրում համավարակով պայմանավորված, այլև պատերազմի և դրա հետևանքով արձանագրված մահերը: Բացի այդ, 2020 և 2021 թվականների համար փորձագետների կողմից օգտագործվել են հասանելի նախնական տվյալներ, որոնք տարբերվում են վերջնականից: Հաշվի առնելով վերոգրյալը` առողջապահության նախարարությունը կդիմի ԱՀԿ-ին` պահանջելով լրացուցիչ մեկնաբանություններ և հրապարակված վերլուծության վերանայում:
 
ՀՀ առողջապահության նախարարություն 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play