Արթուր Վանեցյանն արձագանքել է ադրբեջանցի փոխարտգործնախարարի հայտարարությանը


Արթուր Վանեցյանն արձագանքել է ադրբեջանցի փոխարտգործնախարարի հայտարարությանը

  • 10-05-2022 21:02:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Մեր պայքարը նաև դրա համար է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքից նոր տարածքներ չզիջվեն, որ Արցախը մնա հայկական, որ հայը մնա հայ և թուրքի պարտադրանք ներքո նոր զիջումների չգնանք: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ արձագանքելով Ադրբեջանի փոխարտգործնախարարի հայտարարությանը, որ Տավուշի մարզի 7 գյուղ և Տիգրանաշենը սահմանազատման արդյունքում անցնելու են Ադրբեջանին:
 
Մեզ հետ զրույցում Ա.Վանեցյանը հանրության ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ մինչ այս պահը հայկական կողմից որևէ արձագանք չկա ադրբեջանական կողմի հայտարարություններին։ Միաժամանակ հիշեցրեց, որ մինչ այժմ էլ իշխանական մի շարք պատգամավորներ ու տարբեր պաշտոնյաներ հայտարարում էին, թե Տավուշում, Սյունիքում և Արարատում կան գյուղեր, որոնք ադրբեջանական են։
 
«Գորիս-Կապան ավտոճանապարհը ադրբեջանցիների կողմից փակված է, ոստիկանները, որ գալիս են ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ են կիրառում, այդքան ուժեղ են, թող գնան Գորիս-Կապան ճանապարհը բացեն, որն արդեն 6-7 ամիս է փակ է»,-ասաց Վանեցյանը:
 
Մանրամասները՝ տեսանյութում
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը