Հայտարարություն․ ոստիկանությունը հերթական անգամ կոչ է անում


Հայտարարություն․ ոստիկանությունը հերթական անգամ կոչ է անում

  • 12-05-2022 12:39:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ Ոստիկանությունը հերթական անգամ կոչ է անում
 
Մայրաքաղաքում անցկացվող հասարակական ակցիաներին մասնակցող անձանց մեծամասնությունը դրսևորում է իրավաչափ վարքագիծ, ուստի ոստիկանությունը որևէ ուժ չի կիրառել և չի կիրառի այդ անձանց նկատմամբ։ Հաշվի առնելով, որ հասարակական ակցիաներին մասնակցում են նաև որոշ սադրիչներ, ագրեսիվ և ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորող անձինք, որոնք հրահրում են բախումներ, ուստի ոստիկանությունը տեղեկացնում է, որ կկանխի ցանկացած հակաիրավական գործողություն՝ իրականացնելով օրենքով իրեն վերապահված լիազորությունները։ Հերթական անգամ կոչ ենք անում չտրվել սադրանքների և ակցիաներն անցկացնել  բացառապես օրինականության սահմաններում։
 
ՀՀ ոստիկանություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play