Պուտինը կարող է պետական այց կատարել Հայաստան


Պուտինը կարող է պետական այց կատարել Հայաստան

  • 12-05-2022 17:26:52   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2022 թվականի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում կարող է պետական այց կատարել Հայաստան:
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, Արարատ Միրզոյանն այս մասին ասել է Դուշանբեում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:  
 
Միրզոյանը հավելել է, որ այս պահին հստակեցվում են այցի հետ կապված մանրամասները, այդ թվում՝ հստակ ժամկետները:
 
«Մեր օրակարգում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի կազմակերպման հարցը: Կա ըմբռնում, որ դա տեղի կունենա տարվա երկրորդ կեսին՝ հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Ժամկետները, իհարկե, դեռ համաձայնեցնում ենք»,- ասել է Միրզոյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play