Զելենսկին կոշտ արձագանքել է Մակրոնին եւ մյուսներին


Զելենսկին կոշտ արձագանքել է Մակրոնին եւ մյուսներին

  • 13-05-2022 17:25:03   | Ուկրաինա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. «Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ միջնորդները չպետք է ելք փնտրեն Ռուսաստանի համար, քանի որ դա պարզապես անիմաստ ժամանակ է։ Այս մասին նա ասել է իտալական Rai 1 հեռուստաալիքի Porta a Porta նախագծին տված հարցազրույցում։
 
Հարցազրույցի ընթացքում լրագրողը, խոսելով ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցով միջնորդների դերի մասին, նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ վտանգավոր է նվաստացնել ագրեսոր երկրին, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան նվաստացվեց. և դրանից ծնվեց նացիզմը։ Դա հաշվի առնելով, Զելենսկիին հարցրել են, թե ինչն է նա տեսնում որպես ելք Ռուսաստանի համար։
 
«Մենք չպետք է ելք փնտրենք Ռուսաստանի համար, և պարոն Մակրոնն իզուր է դա անում։ Քանի դեռ Ռուսաստանն ինքը դա չի ուզում, մինչև չհասկանա, որ դա իրեն պետք է, ելք չի փնտրի։ Ես գիտեմ, որ նա ցանկանում էր որոշակի արդյունքներ գտնել մեր միջև միջնորդության մեջ: Բայց նա դա չգտավ: Եվ ոչ մեր կողմից: Նա դա չգտավ Ռուսաստանի Դաշնության կողմից», ասել է Զելենսկին:
 
Զելենսկին ասել է, որ Մակրոնն իրեն առաջարկել է որոշակի զիջումների գնալ Ուկրաինայի ինքնիշխանության հարցում՝ Պուտինի դեմքը փրկելու համար։
 
«Եվ ինձ առաջարկել ինձ ինչ-որ բաներ՝ կապված մեր ինքնիշխանությունը զիջելու հետ՝ հանուն նախագահ Պուտինի դեմքը փրկելու, ինձ թվում է, որ դա այնքան էլ ճիշտ չէ որոշ առաջնորդների կողմից: Մենք պատրաստ չենք ինչ-որ մեկի ինչ-որ բանը պահել եւ դրա համար կորցնել մեր տարածքները», ասել է Զելենսկին։
 
Նշենք, որ ոչ միայն Մակրոնը, այլեւ եվրոպական որոշ առաջնորդներ, մասնավորապես Գերմանիայի կանցլեր Շոլցը, նույնպես գործում են «Պուտինի դեմքը պահելու» ծիրում։ ԱՄՆ նախագահ Բայդենն իր հերթին ասել է, որ Պուտինն ինքն իր համար այլ ելք չի թողել, եւ մտածում է ինչ անել դրա հետ։ Մեծ Բրիտանիան ավելի միանշանակ դիրքորոշում ունի՝ Պուտինը պետք է պարտվի։
 
Արցախի հարցում երկար տարիների բանակցային գործընթացը հանգում էր «Ալիեւի դեմքը պահելու» քաղաքականությանը, որի տրամաբանական հանգրվանը 2020-ի սեպտեմբերի 27-ն էր։ Ուկրաինան, դատելով Զելենսկիի եւ այլ ղեկավարների հայտարարություններից, հակված չէ կրկնել այդ սխալը։ ՀՀ ներկայիս իշխանությունը հանուն բոլորի դեմքը փրկելու պատրաստ է «խաղաղության դարաշրջանի»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play