ԱՄՆ-ն նախազգուշացում է արել արտասահմանյան բանկերին Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու հետևանքների մասին


ԱՄՆ-ն նախազգուշացում է արել արտասահմանյան բանկերին Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու հետևանքների մասին

  • 14-05-2022 10:34:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն մայիսի 13-ին հանդիպել է մի շարք օտարերկրյա ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները, ինչպես նաև այդ սահմանափակումները խստացնելու ջանքերը։
 
Ըստ ՖՆ տարածած հաղորդագրության՝ Ադեյեմոն հանդիպմանն «ընդգծել է, որ իր գերատեսչության ուշադրությունը կենտրոնացած է պատժամիջոցներից խուսափելու փորձերի դեմ պայքարի վրա»։
 
«Ֆինանսների փոխնախարարը նաև օտարերկրյա բանկերի ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել է սահմանափակումները շրջանցելու ռիսկերի, այդ թվում՝ երկրորդական պատժամիջոցների տակ ընկնելու վտանգի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 
Ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներն իրենց հերթին ուրվագծել են իրենց ապագա գործունեությունը և բիզնես գործառնությունները հարմարեցնելու իրենց տեսլականն Ուկրաինայի կոնֆլիկտի և ՌԴ-ի դեմ կիրառվող սահմանափակումների լույսի ներքո:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play